Մինչև 14:00-ն փակ կլինեն Հրազդանի կիրճին հարող փողոցները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում անցկացվող շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ:

Երկրի օրվան նվիրված միջոցառման անվտանգ անցկացման համար այսօր մինչև 14:00-ն փակ կլինեն հետևյալ փողոցները՝ Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակի հարևանությամբ («Բիձու գյոլ» կամ «Չռիկ») հատված, «Թումոյի» այգուց դեպի Հրազդանի կիրճ հատված, Դավթաշենի կամրջի և Կիևյան կամրջի միջնամասի հատված, Ձորափի փող., 35 շենքից դեպի Հրազդանի կիրճի հատված:

Ստորև ներկայացվում է քարտեզի հղումը՝ համապատասխան նշագրումներով:

https://yandex.com/maps/10262/yerevan/

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ