![]()
ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդգրկված է 61 հարց, որոնցից 58-ը՝ չզեկուցվող, դրանցից 1-ը գաղտնի, 3՝ զեկուցվող։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Զեկուցվող հիմնական հարցերն են՝
Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
Երևան քաղաքի Բաբաջանյան – Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին
Չզեկուցվող հարցերն են՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1817-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին
Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին
Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին
Անշարժ գույք ամրացնելու մասին
Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին
Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
«Օհանյան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Որպես նվիրատվություն անշարժ գույք ընդունելու և անշարժ գույք ամրացնելու մասին
Մարզական համալիրների կառուցման ծրագրերի հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
«Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ուսուցման ազգային հիմնադրամը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 532-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում լրացումների պարտադիր գրանցման կարգը սահմանելու մասին
«Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին
Երևան քաղաքի Բաբաջանյան – Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու առաջարկին համաձայնություն տալու մասին
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԼԻՆԱ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԲՐԻԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1520-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
«Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումք ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 581-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
![]()