Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացել է «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը կազմակերպվել է Made by Armenians հասարակական կազմակերպության, Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի ՀԿ-ի և «AM-BG IMPEX» ՍՊԸ կողմից։

Այս մասին հայտնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։

«Ցուցահանդեսի ընդունող կողմերն են Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։

Միջոցառումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։

Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։

Ցուցահանդես-ֆորումը բացեց Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը, որից հետո ողջույնի ելույթով հանդես եկան Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Դեսպան Համբարձումյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ցուցահանդես-ֆորումի բոլոր կազմակերպիչներին և հյուրընկալող կողմերին։

Բացման արարողության ընթացքում հանդիսավոր հայտարարվեց նաև Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից մեկնարկվող ուղիղ չվերթների գործարկման մասին, որն ամրագրվեց հենց տեղում ստորագրված փաստաթղթով։

«Electra Airways»-ի կողմից ամեն հինգշաբթի իրականացվող ուղիղ չվերթները կապահովեն զբոսաշրջիկների, ինչպես նաև գործարարության համար անհրաժեշտ կապը երկու քաղաքների միջև՝ զգալիորեն դյուրացնելով ուղիղ շփումները և կրճատելով երկու երկրների միջև ապրանքների և ներդրումների ճանապարհը։

Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը։

Ցուցահնդես — ֆորումի ժամանակ երկուստեք շեշտվեց դրա ռազմավարական նշանակությունը՝ Բուրգասը՝ հայ արտադրողների համար ԵՄ դարպաս դարձնելու տեսանկյունից։

Բացման արարողությանը մասնակցում էին Բուլղարիայի Առևտրի պալատի ղեկավարությունը, Բուլղարա-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար կազմը, Բուլղարիայի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայից, Իտալիայից, Հունաստանից, Ռումինիայից ժամանած հայ գործարարներ։

Հայկական ապրանքները ցուցահանդեսում ներակայացված էին հետևյալ ընկերությունների կողմից․

1․ Aghababyan Group
2․ Donos
3․ Sun Goods
4․ Tiras
5․ Bizon
6․ Darman
7․ Artsakhi bariqner
8․ Lizaro
9․ TaDDin
10․ Royal Armenia
11․ Ipnosi
12․ Innate
13․ Machanents Wine
14․ Pullman Yerevan Residence
15․ Prime Logistics
16․ Smello
17․ Vogis
18․ Hin Areni Wine
19. TeaYan
20. Aregi
21. Anush Products
22. Tintakol
23. Maverick
24. Maranik
25. Haterk Food
26. Gtatso
28. Sun Fruit
29. Martin StarCompany
30. Marmara Tea
31. Lusarev Wines
32. Lusar Trans
33. 3DLab
34. ArtFish
35. Markos Yan
36. Gold Branch
37. Comfort
38. Armenal
39. Marmara
40. Kamar travel
41. Marmara tea
42. Zenoffe
43. Accent
44. Genevatour
45. Tsovaoror
46. Nuri Travel
47. Sun Land
48. Yolo Travel
49. In and out Tour
50. Amaranti
51․ ChirYAN

Նշյալ ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրել են հայկական լավագույն չրեղենը, շոկոլադը, պահածոները, ձկնամթերքը, ալկոհոլային խմիչքները, հյութերը, սուրճերը, թեյերը, մեղրը, սոուսները, ձավարեղենը, ոսկերչական, շինարարական նյութերը։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև ՀՀ կառուցապատող, ՏՏ, լոգիստիկ և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններ։

Ապրիլի 17-ը և 18-ը ամբողջությամբ նախատեսված է B2B գործարար հանդիպումների անցկացման և այցելուների համար։

Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ