![]()
Ընդդիմությունը փաստացի հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր ուժերի պատերազմ հրահրելու վերաբերյալ հայտարարությունը։
Ավելի հստակ Ղարաբաղը պատերազմով ազատագրելու հայտարարություն է արել Ալբերտ Բազեյանը՝ շեշտելով, թե այլ կերպ հնարավոր չէ։
Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքին մասնակցող «Հայոց աշխարհազոր» ռազմահայրենասիրական միավորման նախագահ Բազեյանը նաև նշել է․
«Մեզ ժամանակ է պետք պատերազմին պատրաստվելու, Արցախն ազատագրելու համար։ Դրա համար պետք է նոր իշխանություն ձևավորվի, կկարգավորենք մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, տարիներ հետո նրանց ռազմաքաղաքական աջակցությամբ հզորացնելու ենք բանակը և ազատագրելու ենք»։
Հարցին՝ պատերազմո՞վ եք ազատագրելու, Բազեյանը պատասխանեց՝ այո՛, պատերազմով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձել է այս հայտարարությանը՝ գրելով․
«Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»։
![]()