Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

«Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ մտել է ավելի կայուն և խաղաղ փուլ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ուշադրություն հրավիրելով, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը՝ նա շեշտել է՝ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։

Հաջիևը հավելել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից, և ընդգծել, որ հակամարտությունն անցյալում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ