![]()
Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության կատարողականի մասին զեկույցի վերաբերյալ քննարկումից հետո՝ իր ամփոփիչ ելույթի ավարտին, հայտարարեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով նախադեպային որոշում է կայացվել:
«Ասեմ, որ երեկ ապօրինի գույքի բռնագանձման գործով ՀՀ վճռաբեկ դատարանը առաջին նախադեպային որոշումը կայացրել է, և համոզված եմ, որ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»,-հայտարարեց Փաշինյանը:
![]()