Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք. Արսեն Թորոսյան

«2025 թվականի դեկտեմբերի աշխատատեղերի թիվը 822 հազար 662 է, 2018 թվականի ապրիլի թվից տարբերությունը 281 հազար 234 է, այսինքն՝ մենք հեղափոխությունից մինչ օրս մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել: Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք»,- ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով միջին աշխատավարձին՝ նախարարը նշեց. «Միջին աշխատավարձը, որ ունենք ամեն ամսվա համար՝ 401 հազար է եղել դեկտեմբերի տվյալներով, եթե համեմատեմ նոյեմբերի հետ՝ 327 հազար է միջին աշխատավարձը, համեմատեմ 2018 թվականի ապրիլի հետ՝ 173 հազար է եղել: Նոյեմբերին ունեցել ենք մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասով անկում, բայց ընդհանուր աճ, որը եղել է 150-500 հազար ստացողների շրջանում: Աշխատողն ինքը պետք է պահանջի, որ իր աշխատավարձը ճիշտ գրվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ