Մեր պատասխանը «Սոլովյովներին». Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի՝ ՀՀ ինքնիշխանության դեմ արված վերջին հայտարարություններին՝ հիշեցնելով, թե որքան է Հայաստանի Հանրապետությունն ամրապնդել իր ինքնիշխանությունը վերջին տարիներին:

Ըստ Կոնջորյանի՝ երբ ՀՀ ինքնիշխանության դեմ հնչում են սպառնալիքներ, ապա պետք է տասնապատկել ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ:

Սա է մեր ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքը, և սա է լինելու մեր պատասխանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ