Հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինֆորմացիոն բլոկադա. Իրանում իրավիճակը շարունակում է թեժ մնալ. տեսանյութ

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ արդեն 4-րդ օրն է՝ Իրանի հետ ինտերնետային կապը կտրված է, կապ հաստատել չի հաջողվում:

Ըստ նրա՝ զոհերի հստակ թվի մասին տեղեկություններ չկան, իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցները հայտարարել են, որ շուրջ 130 ոստիկան և զինվորական է զոհվել:

«Բնական է, որ ցուցարարների շրջանում ավելի շատ զոհերը կլինեն»,- նկատում է զրուցակիցը:

Վերջինս հավանական է համարում, որ որոշակի ամերիկյան և իսրայելական միջամտություն կա:

Նրա խոսքով՝ իշխանության կողմնակիցները ևս ցույցեր են սկսել, որոնք ավելի գերակշիռ են:

Զրուցակիցը միաժամանակ կարծիք է հայտնում, որ այս ամենով անկյունաքարային փոփոխություններ չեն լինի Իրանում, եթե արտաքին միջամտություն չլինի:

Բեգլարյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև, թե ինչպես հարևան երկրում կատարվողը կազդի հայ-իրանական հարաբերությունների, TRIPP-ի վրա, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ