ՆԳՆ-ի հետ համագործակցությունը հիանալի օրինակ է. Աթաբեկյանը տվյալներ է հրապարակել

Համագործակցության հիանալի օրինակ է 2025 թվականին Ներքին գործերի նախարարության կողմից ձեռնարկված թիրախային ու գործուն միջամտությունը, որի կարգավորվել է ազատազրկված անձանց տեղափոխումների հարցը:

Այս մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյան՝ նշելով, որ եթե նախկինում առաջնայնությունը տրվել է հիմնականում կալանքի ժամկետի քննարկման կամ անհետաձգելի դատավարական գործողությունների վերաբերյալ գործերով ուղեկցումներին, ինչն էլ իր հերթին կարող էր դատաքննության ժամկետների անհարկի ձգձգումների և գործերը ողջամիտ ժամկետում չքննելու առիթ դառնալ, ապա 2025 թվականի մարտ ամսից սկսած ապահովվում է ստացվող հայտերի գրեթե ամբողջական կատարումը, այն է՝ 98%-ը, 2024 թվականի 64%-ի փոխարեն:

Ընդհանուր 16 հազար 525 ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերից ծանրաբեռնվածության պատճառով չի իրականացվել 2,7%-ը, այսինքն՝ չի կազմակերպվել 285 անձի ուղեկցում, նախկին՝ 5.581-ի փոխարեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ