Որևէ մեկը չի ասել՝ իրեն ստիպել են. Ջուլհակյանը՝ Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ պատարագին մասնակցելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով պանելային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վեդիի համայնքապետարանի աշխատակից ներկայացած անձի մասնակցությամբ տեսանյութին:

Վերջինս ներկայացել է որպես Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից ու նշել է, թե հիվանդանոցից է եկել՝ պատարագին մասնակցելու նպատակով ու նորից վերադառնալու է հիվանդանոց:

«Ես տեսել եմ այդ տեսանյութը: Որևէ մեկը չի ասել, որ իրեն ստիպել են»,- ասել է Ջուլհակյանը:

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի պատգամավորը տարբեր մարզերից խմբերով պատարագների եկող ուսուցիչների կամ այլ մասնագետների մասին, Ջուլհակյանը նշել է.

«Ե՞վ… եվ ի՞նչ, որ գալիս են, նրանց ստիպու՞մ են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ