Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար Տեր Տարոնը շարունակում է հանդիսանալ քահանա. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տեր Տարոն քահանայի կարգալուծությանն ու գրել.

«Լիակատար աջակցությունս եմ հայտնում Տեր Տարոնին, որին եկեղեցազավթ Կտրիճ Ներսիսյանն այսօր «կարգալույծ» է արել:

Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար Տեր Տարոնը շարունակում է հանդիսանալ քահանա:

Կտրիճ Ներսիսյանը պիտի լքի վեհարանը, անառակապետությունը պիտի ավարտվի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը:

Հայտնել էինք նաև, որ Տեր Տարոն քահանան նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, կանչվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Քահանան չի մասնակցել իրեն վերաբերող քննարկմանը՝ պատշաճ չհամարելով հանձնաժողովի կազմը:

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ Հայ առաքելական եկեղեցին այժմ կաթողիկոս չունի, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ