ԱԺ նախագահը Հայաստանի եվրոպական համալսարանում պատասխանել է ուսանողների հարցերին. լուսանկարներ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին այցելել է Հայաստանի եվրոպական համալսարան:

Ալեն Սիմոնյանը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Դրանք վերաբերել են ինչպես երիտասարդությանն առնչվող խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր թեմաների:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ շրջել է նաև համալսարանի շենքում՝ ծանոթանալու բուհի պայմաններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ