Արշակ արքեպիսկոպոսը պահանջել է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը

Մեզ հասած տեղեկություններով  այսօր Մայր Աթոռում կրքերը լարվել են։  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը  պահանջել է  Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը։

Մայր Աթոռի դիվանապետը՝  Արշակ արքեպիսկոպոսը իր այս դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ արդեն քահանաներն են սկսել  տեսախցիկների առաջ խոսել Կտրիճի ընտանիքի՝ կնոջ ու երեխայի մասին ու այս երևույթը շղթայական շարունակվելու է։  Դիվանապետի պահանջել է Կտրիճի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ ավելի լավ է Կտրիճը անաղմուկ ու ինքնակամ հեռանա, քանի դեռ չեն սկսել խոսել նաև մնացած բարձրաստիճան հոգևորականների ուխտազանցության մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ