Պարեկները տուգանել են Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, որը երթևեկել է մգեցված ապակիներով մեքենայով

Հոկտեմբերի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է, ով փորձում էր պարեկներին համոզել, թե «մի արձանագրեք, ես հետո «պլյոնկեքը» կհանեմ»:

Սակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվեց ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրեց մուգ թաղանթները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Հ.-ն պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բաժիններից մեկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ