Չարենցավանի եկեղեցու ներսում տեղի ունեցած սպանությունից հետո կատարվել է ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված՝ Կոտայքի Թեմի Բարձրաշնորհ Առաջնորդ Տեր Առաքել աքեպս. Քարամյանի տնօրինությամբ կկատարվել է ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգ։

Մատուցվել է Սուրբ և անմահ Պատարագ՝ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Համազասպ քհն. Հագեյանի ձեռամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ