«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Ավելի վաղ Երևանքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես էր եկել տեսաուղերձով և ասել, որ դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Արդեն խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ