![]()
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով՝ ցրտահարություններ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:
«Առաջիկա 10 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճաններ, այսինքն՝ ցրտահարություններ չեն կանխատեսվում: Բացասական ջերմաստիճաններ կգրանցվեն հանրապետության լեռնային մարզերի առանձին հատվածներում, օդում սպասվում է մինչև 2 աստիճան ցուրտ»,- մանրամասնել է նա:
![]()