Աբրահամյանների համար, ըստ այս խմբագրականի, ժողովուրդը ժեխ է, բան չի հասկանում ու միևնույնն է ծափահարելու է Փաշինյանին. Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է․

Կարդում ենք մամուլը: «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու նպատակը «շոուներ և ծափահարություններ» սիրողներին բավարարելն է. «Կարճ ասած, Փաշինյանին պետք է, որ որոշակի մասսա բացականչի՝«Վախ, ցավը տանեմ, տեսա՞ր՝ ոնց մեր հզոր վարչապետը ցեխը կոխեց էդ թալանչիներին»։

Ընդհանրապես, բանավեճերը հասարակությանը թույլ են տալիս պարզել՝ քաղաքական գործիչներից որն է ավելի համոզիչ, ում փաստարկներն են ուժեղ, և ընտրություն է կատարում:

Բայց Աբրահամյանների համար, ըստ այս խմբագրականի, ժողովուրդը ժեխ է, բան չի հասկանում ու միևնույնն է ծափահարելու է Փաշինյանին և ընտրելու նրան՝ անկախ այդ բանավեճի արդյունքից: Այս կեղծ ինտելեկտուալները որքան էլ ցանկանան թաքցնել ժողովրդի նկատմամբ իրենց քամահրական վերաբերմունքը, միևնույնն է՝ տողերի արանքում այդ քամահրանքը սպրդում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ