Երևանի քաղաքապետարանը հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը

Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։

«Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում:

Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։

Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասվում է քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ