Ուսուցչի դերն անգնահատելի է ՀՀ քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության կերտման գործում. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկայնը սոցցանցերի իր էջերում շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում:

Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ