Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վերջին օրերին տեղեկություն է տարածվել, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։

ՆԳ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել են տարածված տեղեկությունը․

«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է ՆԳՆ մամուլի քարտուղարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ