Լևոն Զուրաբյանի ջղաձգումները խորը հոգեբանական արմատներ ունեն. Ալխաս Ղազարյան

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Զուրաբյանի հայտարարություններին և խոսույթին:

«Լևոն Զուրաբյանի ջղաձգումները խորը հոգեբանական արմատներ ունեն։ Նրա ատելության խոսքը ոչ թե քաղաքական, այլ անձնական բնույթ է կրում՝ պայմանավորված մշտապես ստվերում մնալու հանգամանքից առաջացած թերարժեքության բարդույթով։

Զուրաբյանը պետք է հասկանա, որ մշտապես ստվերում գտնվելու մեղավորը հենց ինքն է, որի «պլանկան» քաղաքականության մեջ սահմանափակվում է երկրորդական կամ նույնիսկ երրորդական դերակատարությամբ։

Խարիզմատիկ առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է գոնե ձգտում ունենալ դրան, այլ ոչ թե դառնալ որևէ մեկի խոսափողն ու անդեմ ստվերը։ Իսկ թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար պետք է դիմել հոգեբանի․ թեպետ այդ տարիքում նման պաթոլոգիայի բուժումը գրեթե անհնար է»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ