Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին. Ալիև

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հարմարվել են խաղաղության պայմաններում կյանքին. Բաքուն շարունակելու է ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ:

Եվրոպացի պաշտոնյաներն էլ ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են խաղաղության պահպանման ջանքերը: Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր ուղղություն է Եվրամիության համար:

«Խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ