![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հարցեր է ուղղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և հրապարակային դիմում ներկայացրել՝ կապված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին հայտարարությունների հետ:
«Երեկ կրկին լսեցինք միութենիստ համայնքի ղեկավարի հերթական հայհոյախառն «գոհարները»։ Հասարակությունն ակնկալում է պարզ պատասխան․
Արդյո՞ք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նկատել է պաշտոնյային չվայել այս վարքագիծը։
Վարույթ հարուցելու հարցը քննարկվե՞լ է, և եթե ոչ՝ ե՞րբ է այն քննարկվելու։
Արդյո՞ք նման բառապաշարն ու պահվածքը համապատասխանում են պաշտոնյայի էթիկական չափանիշներին, որոնց վերահսկումն ուղղակիորեն ձեր լիազորությունն է։
Եթե նման դեպքերը անարձագանք մնան, ստացվում է, որ հանձնաժողովը լռությամբ օրինաչափ է համարում պաշտոնյայի կողմից անպարկեշտ ու վիրավորական խոսույթի կիրառումը:
![]()