![]()
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել և «Կարմիր Բլուր» առողջության կենտրոնի տնօրեն նշանակել։
Նշվում է, որ Սամվել Ռաֆյանը 2025 թվականի հոկտեմբերի 1-ից նշանակվել է Երևանի «Կարմիր Բլուր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում։ Նշանակումը կատարվել է հայտարարված մրցույթի արդյունքներով։
Ռաֆյանը պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ։
Ավինյանի մեկ այլ որոշմամբ, Վարդան Ռազմիկի Հակոբյանը նշանակվել է «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոն ՓԲԸ տնօրեն:
Արմինե Էդուարդի Զոհրաբյանը սեպտեմբերի 29-ից նշանակվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն:
![]()