![]()
«Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու համար, ես ուզում եմ առիթից օգտվել և ձեզ մեղադրել սուտ ասելու համար»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրի բոլոր կետերով հայկական կողմը զիջում է:
Վարչապետը նաև նկատեց. «Որովհետև եթե ձեր ասածները ճիշտ լիներ, դուք վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել Վաշինգտոնի հռչակագրից հետո, Խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո ու նույնիսկ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչ չեք անում, ի՞նչ գործ ունեք խորհրդարանում, բա ամեն ինչ տենց վատ ա, հիմա դուք կարիք չունեք կոնսպերատիվ ինֆորմացիա տալ, այն, ինչ որ դուք ասում եք, հրապարակային է, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչի՞ եք եկել այս փափուկ աթոռներին նստել:
Ի ՞նչ գործ ունեք այստեղ, բա որ ձեր ասածը ճիշտ է, ո՞ւր է ձեր հեղափոխությունը, համակերպվո՞ւմ եք դուք այդ ամեն ինչի հետ, բա որ էդ ամեն ինչը ճիշտ է, ուր են ձեր զանգվածները, ուր ա ձեր հեղափոխությունը, համակերպվո՞ւմ եք դուք էդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի, բա ո՞ւր են մասսաները, որտեղ են Բաղրամյան պողոտայի մանղալները»:
![]()