Անցան տարիներ, Արամայիսս դարձավ Թադե քահանա․ Տեր Հովհաննեսը աջակցություն է հայտնել Տեր Թադեին

Տեր Հովհաննեսն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառում անելով ու աջակցություն հայտնելով Տեր Թադեին։

Էս լուսանկարն ինձ տարավ 16 տարի հետ՝ ուսանող ժամանակներս😊

Ուրեմն՝ ես ու էս մեր Արամայիսը չունեինք Նարեկ աղոթագիրքը, բայց շատ էինք ուզում մեր սեփականն ունենայինք, որ էլ բարձր լսարանցիներից չվերցնեինք։
Որոշեցինք աշխատել ու գնել, բայց ո՞վ էր մեզ աշխատանք տալու😃 քննությունների մեջտեղում երկու ազատ օր ունեինք, որ կարող էինք աշխատել։
Դուրս եկանք ճեմարանից, սկսեցինք խանութներում հարցնել 2 օրվա գործի տեղ😃։ Մի քանի ժամ քայլելուց հետո գտանք մի խանութ, որը գիշերն էլ էր աշխատում, վերջը Արամայիսի համառ ջանքերի արդյունքում մեզ ընդունեցին գիշերվա սմենի😃 վաճառող մեկ գիշերը 1700 դրամ վճարումով, որպես անփորձ աշխատողի😅😅
Երկու օր աշխատեցինք, ստացանք 3400 դրամ, որը լրիվ հերիք էր Նարեկ ունենալու համար, եւ ունեցանք🤗։

Անցան տարիներ, հետո Արամայիսս դարձավ Թադե քահանա(մրջունի նման աշխատող մարդ ա), ես էլ Հովհաննես քահանա։
Փառք Աստծո🙏
2007թ. Դպրական ձեռնադրություն, Մայր Տաճար

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ