«Հայաստանում բենզինը կէժանանա»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ռուսաստանի վրա Ուկրաինական հարվածների արդյունքում Հայաստանում բենզինը կէժանանա։
Ինչպես գիտեք, Ուկրաինական հարվածների արդյունքում Ռուսաստանում բենզինի դեֆիցիտ է և ԵԱՏՄ անդամ երկրները ստիպված են հաճախ բենզինն առնել երրորդ երկրներից (Ռումինիա, Բուլղարիա և այլն), բայց այդ բենզինը մաքսատուրքով հարկվելու արդյունքում թանկանում է։

Այդ խնդրի հասցեագրման համար ԵՏՀ խորհուրդը որոշել է մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել բենզինի, դիզելային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։

Կարծում եմ, շատ մոտ ապագայում Հայաստանում մի 5 տոկոսով կնվազի Շելլի բենզինի գինը։ Պետք է, որ մյուս ցանցերի վրա էլ ազդի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ