200-ից ավելի գործարարներ Երևանում քննարկել են համագործակցության հնարավորությունները

 

Մասնակցեցի «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ, հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, 200-ից ավելի գործարարներ և պատվիրակություններ

Երկօրյա միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսական ներուժն ու արտադրական հնարավորությունները, ներկայացնել տնտեսության ոլորտում պետական աջակցության գործիքակազմը, ինչպես նաև զարգացնել գործարար կապերը»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ