![]()
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային ՀԸ եթերում հերքեց տարածված տեղեկությունները, թե Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանած, կալանավորված Գևորգ Հարությունյանը հատուկ պատրաստություն է անցել մինչ դեպքը:
Ըստ ՔԿ նախագահի, Գևորգ Հարությունյանը իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ դեպքից մեկ ամիս առաջ դաշտամիջյան հատվածում գնացել, կրակոցներ է արձակել, պարապել է: Այդ վարկածը ևս ստուգելու ենք:
«Մինչ այդ նաև հետևել է Վալոդյա Գրիգորյանին: Այցելել է Վալոդյա Գրիգորյանի տան հարակից տարածքներ, գիտեր, որ հատվածն է տեսաձայնագրվում, որ ժամերին է Վալոդյան Գրիգորյանը մուտք գործում տուն, դուրս գալիս: Մեկ ամիս անընդմեջ հետևել է հետևել է նրան, և իրականացրել մտադրությունը»,- ասաց ՔԿ պետը:
![]()