Լիքը մարդ ոգևորված են, որ ապացուցեն՝ սա խաղաղություն չի, այլ փուչ հայտարարություն է, մենք կապացուցենք հակառակը. Փաշինյան

«Ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղության օրակարգի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի շարունակվող տարընկալումներին:

Նա նշեց, որ տարընթերցում չկա, տարընթերոցում կա հարակից թեմաների հետ կապված.«ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն, հենց դիրքորոշումները ձևակերպելու, դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու համար է»:

Խոսելով խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ-ում տիրող որոշ տեսակետների մասին՝ նա նշեց, որ ինքն էլ ՀՀ-ում առկա ընկալումների կրողն է եղել, որոնցով հաճախ քննադատվում է իր գործունեությունը.«Այդ թվում Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ կա մի շատ կարևոր էլեմետ խոսքը վերափոխման, ինքնահայեցման մասին է: Գործնականում միշտ բաց է թողնվում հարցը, թե մենք ինչ ենք ասում: Երկար տարիներ խոսել ենք ՀՀ սուբյեկտայնացման մասին, որ ՀՀ-ն ոչ թե միջազգային հարաբերությունների սուբեյկտ է, այլ օբյեկտ: Դա ինչից է եղել, որ մեզ երբեք հետաքրքիր չի եղել, թե մենք ինչ ենք ասում, մեզ հետաքրքիր է եղել, թե ուրիշներն ինչ են ասում»,- նշեց նա:

«Ես խաղաղությունը համեմատել եմ նոր ծնված երեխայի հետ, նոր ծնված երեխան պետք է մեծանա, երեխան հիվանդանալով է մեծանում, խաղաղությունն էլ է այդպես, երեխան ոչ մի անբուժելի հիվանդությամբ վարակված չէ, ես կարող եմ վստահեցնել: Խաղաղությունը՝ նոր ծնված մանուկը մեկ ամիս 20 օրական է և մենք պետք է հոգ տանենք, բայց՝ գիտակցված»,-ըստ վարչապետի կան շրջանակներ, որոնք դեմ են հաստատած խաղաղությանը.«Նրանք ուզում են երեխան ոչ թե հիվանդանա, այլ մահանա, եկեք մենք մեր ձեռքով սպանենք այդ երեխուն՝ լիքը մարդ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ոգևորված են որ ապացուցեն՝ սա խաղաղություն չի, այլ փուչ հայտարարություն է , մենք կապացուցենք հակառակը»:

«ՀՀ անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել: Երրորդ Հանրապետությունը խաղաղություն չի տեսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք. «Մենք պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ կյանք: Պետք է համբերատար բոլոր հարցերը ձևակերպել, փորձել պատասխանները գտնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ