![]()
«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր Հայաստան, քննարկումները սկսվել են և դրանք կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: «Թրամփի ուղին» շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ-ի, և՛ մեր, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Այն ինչ որ փորձենք արագ անել՝ չի ստացվելու, պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց. «Քննարկումներ են սկսվել արդեն կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ: Հիմա աշխատում ենք, թե ով պետք է նախագիծ անի, ինչպես պետք է անի, ով պետք է ֆինանսավորի»:
![]()