![]()
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դպրոցներում երեխաների կողմից բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու մասին։
Ֆրանսիայի դպրոցներում ուղղակի արգելված է հեռախոսի օգտագործումը մինչ 10-րդ դասարան։ Երեխաները հեռախոսները պետք է անջատած պահեն իրենց պայուսակներում կամ պահարաններում։ 2018-ից գործող այս սահմանափակումը լայն դեբատների տեղիք տվեց Ֆրանսիայում, բայց արդյունքում բոլորը բավարարված են։
Դրա փոխարեն երեխաների և ծնողների համար ստեղծված են միասնական և անխափան գործող էփլիքեյշններ և կրթական առցանց հարթակ՝ Ագորան՝ տնային առաջադրանքներին, երեխայի առաջադիմությանը և դպրոցին առնչվող հայտարարություններին հետևելու համար, նաև ծնող-երեխա-դպրոց առցանց կապն ապահովելու համար։
Երեխաներն առնվազն դպրոցում գտնվելու ընթացքում չեն խաղում վիդեոխաղեր, չեն նայում սոցցանցերի ցնդաբանությունները և կենտրոնանում են կրթության վրա։ Ամենակարևորը խաղում են իրար հետ։ Հաստատ արժե»։
![]()