Նոր ձեռք բերված Howo աղբատար մեքենաներն արդեն Երևանում են և աշխատանքի կանցնեն մոտ 10 օրից

Նոր ձեռք բերված Howo աղբատար մեքենաներն արդեն Երևանում են և աշխատանքի կանցնեն մոտ 10 օրից։

Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա շատ կարևոր գնում է:

«Ամեն տարի պարկը որոշ չափով թարմացնում ենք, սա հերթական քանակական համալրում է, որով թարմացնում ենք աղբատար մեքենաների պարկը»։

Նա նաև կատակել է, թե Հովհաննեսների դուրը մի փոքր չի եկել, որ այս մեքենաներն էլ են «Հովո» կոչվում, բայց աղբատարների անունը W-ով է, հետևաբար, «բոլոր համընկնումները պատահական են»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ