![]()
Այն որ ՀԷՑ-ում բաժանորդների հանդեպ ավելի քան փնթի ու անտարբեր վերաբերմունք էր տիրում, գաղտնիք չէր ոչ ոքի համար։ Փտած էլեկտրասյուները, նեխած, մաշված ու խճճված հաղորդալարերը վաղուց մեր իրականության մի մասն էին կազմել։
Բայց որ անգամ ՀԷՑ-ի աշխատակիցների վրա էլ միլիարդատեր-սեփականատերը թքած ունի, դա արդեն աղետ էր։ Անգամ տարրական պայմաններ չեն ապահովել աշխատակիցների համար, մարդիկ տարիներ շարունակ ստիպված են եղել աշխատել հակասանիտարական պայմաններում։
Թերևս ՀԷՑ-ի բաժանորդների ու նրա աշխատակիցների հանդեպ իր անթաքույց վերաբերմունքը ամիսներ առաջ հայտնեց միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա» , սրանով ամեն ինչ ասված էր։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ միլիարդատեր Տաշիր Սամոյի պահած ՀԷՑ-ից։
![]()
![]()
![]()