![]()
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ գործընկերների հետ սկսում են Հայաստանում աշխատող, բարիք ստեղծող գործարարների հետ հանդիպումների շարք՝ բիզնես-նախաճաշի ֆորմատով։
«Առաջինը Վաղարշապատ համայնքում էր»,- գրել է նա:
Հանդիպմանը, ի թիվս այլ հյուրերի, մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
![]()