![]()
Ներքին գործերի նախարարությունից «1Լուրեր»-ին հայտնել են, որ հրազենի գործադրմամբ միջադեպը, որը սեպտեմբերի 27-ին արձանագրվել է Արմավիրում, մեկ մարդու կյանք է խլել։
Ավելի վաղ նախարարությունից փոխանցել են՝ նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել, կա ձերբակալված։
Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։
![]()