ՆԳ նախարարը հենց առաջին օրվանից, հիմա էլ է դեպքի վայրում, ղեկավարում է օպերատիվ շտաբը. Նարեկ Սարգսյան

ՆԳ նախարարը հենց առաջին օրվանից եղել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը:

«Հենց այս պահին էլ գտնվում է Վաղարշաապտի բաժնում և ղեկավարում է աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում ասել էՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի, ՆԳ նախարարությունը զերծ է մնացել որևէ մեկնաբանություն տալ Մերձավանում կատարված սպանության բացահայտման աշխատանքների վերաբերյալ՝ հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար:

«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ձեռնակվել են ծավալուն համալիր հետախուզական միջոցառումներ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է նա:

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։

«Վստահեցնում եմ, որ եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը»,-ասել է Նարեկ Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ