ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց իրավունքները

44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը»,- ասված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ