Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ից Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրողները Վերին Լարսի անցակետ ժամանման օր և ժամ պետք է ամրագրեն էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։

Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է․

գրանցվել էլեկտրոնային հարթակում,
հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը,
ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո,
ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն, և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում:
Էլեկտրոնային համակարգում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://public.epd-portal.ru/eopp։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ