Կսպասենք պատասխանի. Վրաստանի նախագահը Թրամփին առաջարկել է հարաբերությունները սկսել մաքուր էջից

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն առաջարկել է երկրների միջև հարաբերությունները սկսել մաքուր էջից։

«Ես ԱՄՆ նախագահին հայտնեցի, որ եկել է ժամանակը մեր հարաբերություններն սկսելու մաքուր էջից, ինչին ի պատասխան նա ասաց, որ հետևողական կլինի այդ հարցում և խոստացավ, որ անպայման կվերադառնա այս թեմային և կկապվի ինձ հետ: Կսպասենք պատասխանի»,- ասել է Կավելաշվիլին՝ ամփոփելով Նյու Յորք կատարած այցի արդյունքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ