Բոլոր նախկին նախագահների ճակատին գրված է՝ իրենց երկրի դեմ սուտ մատնություն են տվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա վկայում է այն մասին, որ ՀՀ-ն իսկապես բալանսավորված քաղաքականություն է վարում, և սրանով հերքվում են ընդդիմադիրների այն թեզերը, թե Հայաստանը շարունակում է կախվածության մեջ մնալ մի կետից:

Ըստ նրա՝ բոլոր երկրների հետ պետք է ունենալ առևտրաշրջանառություն և տնտեսական զարգացումների հասնել:

Հակոբյանի խոսքով՝ «Թրամփի ուղու» գործարկման դեպքում տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, տեսնելու են իրենց շահը. Հայաստանի ցանկությունն այն է, որ տարածաշրջանը օգտվի «Խաղաղության խաչմերուկ»-ից:

Մոսկվայում մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ հոգևորականներ, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի դեսպանատան մոտ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պարզելով նաև Գևորգ (Միքայել) Աջապահյանի լուսանկարներով պաստառներ:

Հակոբյանն ասում է. «Ես չեմ հասկանում սեփական հայրենիքի պաշտոնյաների դեմ արված բողոքի ակցիաները: Եթե դա արվեր Ալիևի դեմ, ընկալելի կլիներ, բայց տեսնում ենք, որ նրա դեմ չեն արվում: Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի հոգևորական լինելը չի կարող լինել անվտանգության բարձիկ»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ-ի ապագան տեսնում է ՌԴ-ի հետ միութենական պետության կազմում՝ զրուցակիցը ասում է. «Բոլոր ընդդիմադիրները պետք է պատասխանեն. իրենք եթե ՌԴ-ի հետ միութենական պետության կողմնակից չեն, ուրեմն թրքահպատակ շանորդի են: Պետք է պատասխանեն իրենց ընտրած Գյումրու առաջին դեմքին: Այս մարդիկ մտածում են՝ չկա այլ ելք. կա՛մ դու թրքահպատակ ես, կա՛մ ռուսահպատակ, չես կարող լինել ինքնիշխան: Գործող իշխանությանը միայն հետաքրքիր է Հայաստանի շահը»:

Գյումրու քաղաքապետը մասնավորապես ասել էր. «Ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում։ Հայաստանը իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստանի պետականությունը պաշտպանելով։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրան կասեմ՝ թուրքահպատակ շան տղա»:

Դիտարկմանը՝ բոլոր նախկին ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են մեղադրում պատերազմը հրահրելու համար, իշխող ուժի անդամն ասում է. «Բոլոր նախկին նախագահների ճակատին գրած է, որ իրենց երկրի դեմ սուտ մատնություն են տվել․ սա խարազան է իրենց համար: Ադրբեջանի նախագահի ձեռքերը լվանալու լավագույն օրինակը երեք նախագահների սուտ մատնությունն է ՀՀ-ի դեմ»:

Հակոբյանն ընդգծում է, որ կենացների մակարդակով հայրենասիրություն է քարոզվել. «Կարո՞ղ է մեկը կանգնել ասել՝ Արարատ լեռը ՀՀ-ում է, չեն կարող ասել: Մարդիկ թողել արտագաղթել են, գնացել են ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով, այլև արդարադատության քաղցն է ստիպել: Մենք այնպես ենք անում, որ մարդիկ ընդունեն՝ այստեղ է կացը և այստեղ է հացը»:

Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ ընդդիմությունն արդեն այնքան է ասել՝ «Ալիևի պահանջով», որ «Ալիևի պահանջով» ինչ-որ մի բան անելը կորցրել է իր արժեքը․ մարդիկ արդեն հասկանում են, որ հերթական սուտն է:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ