Երեխաների մասնակցությամբ նոր նախագիծ՝ Էրեբունի-Երևանին ընդառաջ. մինչ երբ պետք է ներկայացվեն հայտերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է մի շարք միջոցառումներ երեխաների մասնակցությամբ․

3-5-րդ դասարանների աշակերտների համար՝ «Սիրո նամակ՝ Երևանին» շարադրությունների մրցույթ։ Շարադրությունները պետք է ներկայացնել դպրոցներում, որոնք կհավաքվեն և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան։

11-14 տարեկանների համար՝ «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագրով մրցույթ։ Աշխատանքները պետք է ուղարկել, ներբեռնելով հետևյալ հղմամբ կամ ուղարկել children.social@yerevan.am էլ. փոստին:

13-15 տարեկանների համար՝ «Երևանն իմ աչքերով» մրցույթ։ Երեխաները կարող են ներկայացնել Երևանի մասին մինչև 5 րոպե տևողությամբ ցանկացած ժանրի տեսաֆիլմ՝ հետևյալ հղմամբ կամ ուղարկել children.social@yerevan.am էլ. փոստին:

Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ հանձնաժողովի կողմից կընտրվեն 10 լավագույն աշխատանքները, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Իսկ այդ աշխատանքների հեղինակ երեխաները կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետի կողմից։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ