![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գրել է․
Այսօրվա ԱԺ լսումները փառահեղ էին իրենց մաղձով, չարությամբ, փաստերի աղճատման բազմազանությամբ և վերջին տարիներին ծեծված ելույթների կրկնությամբ։
Հետևությունը մեկն է` հանրապետականներն ուղղակի այսօր հանրությանը հիշեցրեցին իրենց գոյության մասին և մնացած հրավիրյալների հետ միասին առիթը բաց չթողեցին չարախոսելու և բամբասելու Հայաստանի թիվ մեկ ամբիոնից։
Կարելի է ասել , որ չտեսնված ակցիա էր ընդդիմության կողմից ընդդեմ ընդդիմության` 2026թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
![]()