Ժողովրդին տգետ են ասում, բայց նրանց ակտիվ մասնակցությամբ փողոցային շարժում են ակնկալում. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, որը նախաձեռնել է ընդդիմությունը:

«Ժողովրդին «սիրելի» «հարգելի» ասել չեն ուզում՝ ասելով արժանի չեք, բայց իրենց մասնակցությամբ իշխանափոխություն անել ուզում են:

Ժողովրդին տգետ են ասում, բայց իրենց ակտիվ մասնակցությամբ փողոցային շարժում են ակնկալում. կոմունիստն առաջարկում է տեղեկանք բաժանենք քաղաքացիներին՝ ակնարկելով, որ ժողովուրդը տգետ է, լավ չի հասկանում՝ իր հետ ինչ է տեղի ունենում, պետք է իրենք բացատրեն:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ազգային ժողովում տեղի ունեցող լսումների մասին:

Ժողովուրդն ամեն բան լավ հասկանում է, դրա համար եք դուք խուսափում ընտրություններից՝ երգելով կրկին և կրկին անցումային կառավարության երգը:

Կարող ենք արձանագրել՝ ԱԺ-ում այս պահին տեղի ունեցողը իրավական և քաղաքական տգիտության շքերթ է»,- նշել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ