![]()
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
ՊՈՒ-ի վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ կոչ էր արել քաղաքացիներին, իր օրինակով, լսումների ժամանակ հավաքվել ԱԺ շենքի մոտ։
Դավիթ Համբարձումյանն իհարկե միայն կոչով չի սահմանափակվել։
Civic.am-ին Մասիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից ահազանգում են, որ Դավիթ Համբարձումյանը հրահանգ է իջեցրել, և Մասիսի համայնքապետարանի ու համայնքապատկան մանկապարտեզների աշխատակիցներին հրահանգվել է անպայման մասնակցել վերոնշյալ ակցիային։
Հասկանալի է՝ եթե ՀՀԿ-ն որևէ միջոցառում կամ ակցիա է անցկացնում, այն չի կարող չուղեկցվել առանց հին բարքերի. միջոցառումներին հրահանգով մարդկանց բերելու բարքերը նրանց մոտ մշտական բնույթ են կրում։
![]()