Չարությունն ու նախանձը թաքցնելու հեշտ ձևը սև շենքից քիչ դուրս գալն է. ձեզ չեն ասել, բայց լույսերը վաղո՜ւց տվել են. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

 

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

ՏՊԼ-ն, ի պատասխան լրագրողի հարցերին 2018 թվականի հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի մասին, ասում է`

ՏՊԼ- Հեղեղն ինչպե՞ս գնահատես, դա մի այնպիսի փոթորիկ էր․․.

մարդը հաջողեց․․․

Լրագրող- Դե, Ձեր փորձառությունը, կարծում եմ, պիտի թույլ տար գնահատեիք ճիշտ:

ՏՊԼ — Մարդը հաջողեց, ասում եմ` ինչ նպատակ դրել էր, հասավ դրան։

Լրագրող- Լա՞վ էր, որ ազատվեց նախկիններից:

ՏՊԼ- Լավ ու վատ չեմ ասում, ինքը հասավ իր նպատակին․․․

Ահա այս տողերն են մատնում ՏՊԼ-ի վերջին շրջանի հայտարարությունների պատճառները: Ասում է՝ հաջողեց, հետո սկսում խմբագրել և հաջողությունն ընդհանուր դրական բանից վերածում անձնական մի նպատակի: Բայց ուշ է` լեզվամտածելակերպն իրենն արդեն արեց:

Այո՛, Նիկոլը հաջողեց, իսկ դու մեզ թողեցիր փողոցում ու թռար, այո՛, Նիկոլը հաջողեց, դու գնացիր թաթար-մոնղոլների հետ գործարքի, Նիկոլը հաջողեց ու դու ՍՍ-ի փայատերը դարձար, այո՛, Նիկոլը հաջողեց ու դու բանավեճից էլ փախար:

Չարությունն ու նախանձը թաքցնելու հեշտ ձևը սև շենքից քիչ դուրս գալն է. ձեզ չեն ասել, բայց լույսերը վաղո՜ւց տվել են. ամեն բան այլևս բոլորին ակներև է:

Հա՛, էն ԼԶ-ին էլ ասեք, որ, եթե փարավոններին հուղարկավորելուց ծառաներին, կատուներին, շունիկներին սպանում, դնում էին տիրոջ հետ ու հուղարկավորում, ինքը, որքան էլ ԼԶ-ը, ԼԶ-ը, բայց այդ բախտին էլ չի արժանանալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ