![]()
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի՝
Էդգար Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
Հիշեցնենք՝ Էդգար Հունանյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2024-ի հուլիսին:
![]()