ԱԺ նախագահը որոշում է ստորագրել Արա Նռանյանի` ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին

ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարած համարելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից դադարած համարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-Ա որոշմամբ ստանձնած լիազորությունները»,- ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի սեպտեմբերի 8-ին մեկնարկած նիստի օրակարգում էր ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀԾԿՀ անդամի թեկնածու էին առաջադրել Արա Նռանյանին. նա 2021 թվականից ՀԾԿՀ անդամ էր:

Ընդամենը 10 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովը Արա Նռանյանին ընտրել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ